Եթե էս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ որպես մեղքը հիմնավորող ապացույց, առ էս պահն ասում էին, որ դա Լուսինե Ավետյանի ցուցմունքն է, բոլորիդ աչքի առաջ այդ փուչիկը պայթեց։ Փառք ու պատիվ Լուսինեին, որ իր մեջ էդքան ուժ ունեցավ և պատմեց ճշմարտությունը։ Տակը մնում է, որ մարդիկ պետք է լինեն, որ պատասխան պետք է տան։ 5 ամիս ա Առուշ Առուշանյանը կալանքի տակ ա այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ ա պատասխան տալու սրա համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։