Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը: Թեման՝ վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած մի շարք հարցեր են:
-Պարոն Սարգսյան, ՀՀ Ազգային ժողովում և հասարակության մեջ բուռն բանավեճի թեմա է դարձել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կաթողիկոսին օրենքով տրամադրել պետական պաշտպանություն, ինչպես, օրինակ, վարչապետի պարագայում է։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ամենայն Հայոց կաթողիկոսն այդպիսի պաշտպանության կարիք ունի:
-Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ հստակ ընդգծված էր, որ պետք է ընդունվի պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը կարգավորող համապատասխան օրենք: Ընդգծված էր, որ եկեղեցին պետք է ներկայացուցչություն ունենա կառավարությունում և կառավարության ներկայացուցիչը պետք է լինի եկեղեցում: Բացի դրանից, այն ժամանակ նախատեսված էր, որ հանրապետության բարձրագույն պաշտոնյան և վեհափառը պետք է ունենան նույն կարգավիճակը, որովհետև այն ժամանակվա կառավարությունը քաջ գիտակցում էր, որ ազգին պետք է առաջնորդեն աշխարհիկ և հոգևոր առաջնորդները: Եթե աշխարհիկ իշխանավորների ղեկավարը վարչապետն է, ապա հոգևոր իշխանավորների ղեկավարը վեհափառն է: Երկուսն էլ պետք է ունենան նույն պաշտպանվածությունը:
Հունաստանի Սահմանադրությամբ թե օրենսդրական, թե ֆիզիկական պաշտպանվածության տեսանկյունից նույն հարթության վրա են հանրապետության ղեկավարն ու հոգևոր առաջնորդը: Նրանց Սահմանադրությամբ հստակ ընդգծված է, որ երկիրն առաջնորդում են աշխարհիկ և հոգևոր իշխանավորները: Բայց, ցավոք սրտի, նույնիսկ 1995թ. ՀՀ առաջին Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցու մասին մի նշում անգամ չկար: Սահմանադրական բարեփոխումներից հետո հստակ նշվեց, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային եկեղեցին է և պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը կարգավորվում է օրենքով: Այնինչ, նման օրենքները պետք է ամրագրված լինեն Սահմանադրության մեջ: Հայաստանի Առաջին Հանրապետության Սահմանադրության նախագծի մեջ 19 կետից բաղկացած բաժին կար Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ այսօր 2-3 նախադասությամբ փորձ է արվում նշել Հայ առաքելական եկեղեցու տեղր և դերը հայկական պետականության մեջ: Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է ունենան նույն կարգավիճակը և նույն պաշտպանվածությունը:
Երեսպաշտության նման է հնչում, երբ որոշները պնդում են, որ ժողովրդի կողմից հարգված, սիրված անձնավորությանը չի կարող վտանգ սպառնալ: Ասում են, որ եթե
քահանան, առավել ևս վեհափառն Աստծո կողմից պաշտպանված է, ապա նրան պաշտպանվածություն պետք չէ: Եթե այդպես է, քահանաներն ընդհանրապես չպետք է մահանան, որովհետև նրանք Աստծո հովանավորության տակ են: Անհեթեթություն է ասելը, որ նրանք Աստծո խնամքի տակ են և ոչ մի բանի կարիք չունեն. վերջին հաշվով նրանք սրբեր չեն, որ չար ուժերը չմոտենան, այլ սովորական մահկանացու մարդիկ են: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում չկան չար ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ կամ խելագարներ: 1981թ. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի դեմ թուրք Աղջանը մահափորձ կատարեց: Բայց չէ որ Հռոմի պապն, ըստ Հռոմի ընդունված օրենքի, Աստծո փոխանորդն է երկրի վրա: Ո՞վ կարող է երաշխավորել, որ մեր վեհափառի վրա էլ չեն հարձակվի:
-Նոյեմբերի 15-18-ը Երեւանում պետք է անցկացվեր Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որը հետագայում չեղարկվեց՝ հիմնականում հասարակական ճնշման արդյունքում: Ի՞նչ եք կարծում, դա կարելի՞ է արդյոք համարել անհադուրժողականության դրսևորում:
-Ցավալի է, որ շատ, այսպես կոչված՝ իրավապաշտպաններ այդ երևույթը նշում են՝ որպես նահանջ ժողովրդավարությունից: Ես չեմ պատկերացնում մի իրավապաշտպան, ով իր երեխային թույլ կտա այդ կազմակերպության անդամ դառնալ: Բայց հանկարծ նրանք պաշտպանում են ԼԳԲՏ ակտիվիստների շահերը: Սա չի նշանակում արդյո՞ք, որ այդ մարդիկ ֆինանսավորվում են դրսից: Հայաստանում այս պահին գործող այդպիսի կազմակերպությունները ներմուծված են:
Եթե նրանք հանդես են գալիս որպես քրիստոնյաներ, ապա դիտարկենք քրիստոնեական տեսակետից: Աստծո տաս պատվիրաններից առաջին երեքն են՝ մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր: Փաստորեն, սպանության, գողության դեմ քրեական օրենսգիրքը գործում է, իսկ շնությունը թույլ ենք տալիս, քանի որ քրեական օրենսգրքից հանվել է:
Բացի դրանից, Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ստեղծեց տղամարդ և կին, որ նրանք բազմանան երկրի երեսին, շատանան: Հայ ազգի հիմնական խնդիրը բազմացումն է: Ցանկացած հայի նպատակը պետք է լինի նորմալ ընտանիք ստեղծելը և բազմազավակությունը խրախուսելը: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում: Գործում են ընտանիքի պլանավորման կենտրոններ: Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները: Դա պատահական ընտրությամբ չէ, այլ ընտանիքի պլանավորման կենտրոններն այնպես են անում, որ ամուսացած զույգն իրենց ցանկությամբ ունենում է տղա կամ աղջիկ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են լինելու, քան կանայք:
Նույն աղանդավորները, էքստրասենսները, բախտագուշակները, ԼԳԲՏ-ն՝ դրսից ներմուծված, միևնույն շղթայի տարբեր օղակներն են: Այսպիսի գաղափարներ
տարածող կազմակեպությունների նպատակը ազգին ծնկի բերելն է, կոսմոպոլիտիզմը (համաշխարհաքաղաքացիություն), կարգավորվող քաոս հաստատելը: Իսկ հայության համար կարևորագույն ինստիտուտներից մեկը հայկական ընտանիքն է: Այդպիսի կազմակերպությունների նպատակը հայկական ընտանիքի ավանդական մոդելը խարխլելն է: Այսօր պատահական չէ, որ ՀՀ-ում կանանց դեմ բռնությունների մասին օրենք է ընդունվում: Նման օրենքի կարիք Հայաստանն ընդհանրապես չունի: Ընտանիքի պլանավորման կենտրոններին տրամադրվող գումարները կարելի էր հատկացնել բազմազավակ, օրինապաշտ ընտանիքի խրախուսմանը: Ն. Փաշինյանի գլխավորությամբ այսօր Հայաստանն ուզում է շտկել իր մեջքը, բայց չմոռանանք Փաշինյանի շրջապատի մասին, որտեղ կան և հոմոսեքսուալիստներ, և աղանդավորներ:
Ուրեմն չպետք է հույսներս դնենք ուրիշների վրա: Երբ համախմբվում ենք, աշխարհում չկա մի ուժ, որ կարողանա մեզ հաղթել: Իսկ եթե կարողանանք դա ամրագրել նաև հոգևոր տեսանկյունից, մեր դեմ ընդհանրապես խաղ չի լինելու:
-Ձեր խոսքում նշեցիք, որ ՀՀ նորանշանակ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ կան աղանդավորներ: Ձեր կարծիքով, որևէ աղանդի հարող մարդը կարո՞ղ է արդյոք պետականակենտրոն մտածողություն ունենալ:
-Ոչ, դա լրիվությամբ բացառվում է: Հաճախ լսում ենք, «մենք թեկուզ Սորոսի հիմնադրամից գրանտներ ենք ստանում, բայց մենք ծառայում ենք ազգին»: Հոգևոր տեսանկյունից՝ դա նման է նրան, որ ինչ-որ մեկը սատանայից ինչ-որ իշխանություն ունենա, բայց ծառայի Հիսուսին: Դա հնարավոր չէ: Եթե դու դրսից ֆինանսավորվում ես, ուրեմն ուղղորդվում ես: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ ձևացնես կամ ազգի համար այնպիսի բարի գործեր կատարես, որ կողքից նայողի համար արժանի լինես բարձր պաշտոնների: Մարդուն պետք է պաշտոնի նշանակել ըստ արժանիքների, այլ ոչ թե հաշվի առնել, թե ինչքան է քայլել Գյումրիից:
-Ինչպես եք պատկերացնում կուսակցությունների և, որպես ավանդական, ազգային կուսակցություն՝ հատկապես Դաշնակցության դերը ազգային դիմագիծը պահպանելու գործում:
-Չեմ ուզում առանձնացնել Արցախյան Դաշնակցությունը մյուսներից: Բայց, ցավոք սրտի, մինչ այս պահը չի շեշտվում ՀՅ Դաշնակցության Արցախյան կազմակերպության տեղը և դերը Արցախյան ազատագրական շարժման մեջ: Եթե դա լիներ, ապա որոշ, մանավանդ Արցախյան լրագրողներ, այդքան անպատասխանատու չէին վերաբերվի Դաշնակցության նկատմամբ և իրենց անհեթեթ տեղեկություններով մոլորության մեջ չէին գցի մարդկանց: Դաշնակցության շնորհիվ է, որ այսօր ԱՀ-ն ունի ձևավորված և զինված պաշտպանություն: Բոլորը մոռանում են, որ դաշնակցական կազմակերպությունն է եղել դրանց կազմակերպիչը:
Մինչ մարդիկ մոլորված «միացում» էին գոչում, Դաշնակցությունը զբաղված էր զենքի հայթայթմամբ և ջոկատների ստեղծմամբ:
Այսօր ՀՅԴ-ն, անկասկած, ազգային արժեքների կրողն է, որը շատ կարևոր փաստ է: Ո՞ւմ է անհայտ, որ ՀՅԴ-ն ամեն օր աշխատում է ազգային արժեքների խրախուսման ուղղությամբ, երիտասարդներին ազգային երգ-պար սովորեցնելով, համապատասխան ֆիլմեր նկարահանելով մեր ազգային արժեքներն է տարածում:
Իսկ Հայ առաքելական եկեղեցուն ՀՅԴ-ի աջակցությունը նոր չէ, Դաշնակցության ստեղծման օրվանից է: Արցախի կազմակերպությունում ժամանակին եղել է կրոնի հարցով հատուկ պատասխանատու: ՀՅԴ-ն Արցախում եզակի կուսակցություն է, որ հոգևորին մեծ ուշադրություն է դարձնում: Չմոռանանք, որ հիմնականում բոլոր կուսակցությունների ծրագրում կան «օժանդակել Հայ առաքելական եկեղեցուն», «պայքարել աղանդների դեմ» կետերը: Արդյո՞ք որևէ այլ կուսակցություն երբևէ նման բան քննարկել է:
-Փաստ է, որ վերջին շրջանում ՀՅ Դաշնակցությունը մշտապես հակադաշնակցական ալիքի տակ է: Չե՞ք կարծում, որ հենց ազգային դիմագծի պահպանման ջանքերի համար այդպիսի բան չպիտի լիներ:
-Աշխարհում միաբևեռ հասարակարգ ստեղծելու նպատակ հետապնդող միջազգային ուժերի համար առաջին հերթին թշնամին է ազգայնականությունը, այնուհետև եկեղեցին, դպրոցը և հասարակական հարաբերությունները: ՀՅԴ-ն, որպես ազգային կուսակցություն, բնականաբար, թիրախավորված է նրանց կողմից: Ազգային կուսակցության նպատակը ազգային արժանապատվության պահպանումն է, իսկ ինչպե՞ս կարող ես ազգային արժանապատվությունը պահպանել առանց մշակույթի, ծովից ծով Հայաստանի, առանց քո իղձի, երազանքի: Դրա համար սլաքը հենց ուղղված է ազգային կուսակցությունների և, առաջին հերթին, Դաշնակցության դեմ: Դա պատահական չէ ու նոր չէ սկիզբ առել: Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակներից է սկսվել: Իներցիայով, ներքին կարգով Դաշնակցությանը միշտ հալածում էին:
Դա չի նշանակում, թե Դաշնակցությունը սխալներ չի գործել: Բնական է, որ ցանկացած ակտիվ գործող սխալներ է ունենում և այդ սխալները ավելի հեշտ են երևում: Չաշխատողը չի կարող սխալ գործել: Պետք է նշել թերությունները, շտկել դրանք և շարժվել առաջ:
Տաթևիկ Աղաջանյան