կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 11:26
Արցախ

Այսօր ՀՀ-ն ողջ հայության միահամուռ կամքի կարիքն ունի. կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ Հայաստան. Արցախի ԱԺ նախագահ

Այսօր ՀՀ-ն ողջ հայության միահամուռ կամքի կարիքն ունի. կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ Հայաստան. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության կոչով, որում ասվում է․

«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է:

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Այսօր, երբ հայոց պետականությունը կրկին վտանգված է, էլ ավելի է արժևորվում առաջին հանրապետության օրը: Հիշենք, որ հեռավոր 1918-ին ևս շատ դժվար իրավիճակում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետությունը: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Վերհիշելով պատմական այդ օրերը՝ միավորվենք, ուժ ստանանք նախնիների հերոսական կեցվածքից: Հայապահպանությունն առանց հայկական պետականության անհնար է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միասնական աջակցության, միահամուռ կամքի կարիքն ունի: Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք»: