|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ տեղեկացրել ենք, որ ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» ափային հրթիռային համալիրը: Այդ մասին հայտնի էր դարձել Коммерсантъ-ին: Նշվում էր, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ: Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի համար:
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը` նշելով, որ Ադրբեջանը ՌԴ-ին չի դիմել «Բալ-Է» ափային հրթիռային համալիրը ձեռք բերելու նպատակով. հայտնում է Trend-ը: