կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 16:16
Քաղաքական

Փաշինյանը Россия-24-ի զրույցում պատմել է, թե ինչ տնտեսական և միջազգային օրակարգով են գնալու ընտրությունների

Փաշինյանը Россия-24-ի զրույցում պատմել է, թե ինչ տնտեսական և միջազգային օրակարգով են գնալու ընտրությունների

Մեր առջև հավակնոտ նպատակ է դրված` Հայաստանն ագրարային-հումքային պետությունից վերածել արդյունաբերական տեխնոլոգիական  երկրի: Այդ մասին Россия-24-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով գալիք ընտրությունների և իրենց տնտեսական օրակարգի մասին:

Ըստ նրա` այդ օրակարգով են հանդիպում քաղաքացիների, ընտրողների հետ: «Մենք համարում ենք, որ այդ ուղին կհաղթահարի աղքատությունը, քանի որ այժմ աղքատության և գործազրկության  տոկոսը ՀՀ-ում շատ բարձր է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին, ապա Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ի քաղաքականությունում չեն լինի կտրուկ փոփոխություններ: «Իհարկե,  մենք տրամադրված ենք շարունակել զարգացնել ռազմավարական,  գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ, մենք կաշխատենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր օրակարգում է նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի  հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարևոր են մեր անմիջական հարևաններ Վրաստանի, Իրանի հետ հարաբերությունները, նաև` Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ, բայց ոչ մյուսների հետ համագործակցության հաշվին: Եվ, իհարկե, ՌԴ-ի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են»,- ասել է Փաշինյանը: