|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել է բուլղարական ծագումով ամերիկացի նկարիչ Քրիստո Յավաշեւի ստեղծած «Փաթեթավորված Հաղթական կամարը» ինստալյացիայի բացմանը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
Բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:
Այժմ արծաթե «փաթեթավորումը» զարդարում են նաեւ կարմիր ժապավենները:
Ինստալյացիան բաց կլինի հանրության համար սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը:
Շաբաթվա սկզբին Փարիզի Հաղթական կամարը սկսել են փաթաթել արծաթե գործվածքով՝ Յավաշեւի մտահաղացմամբ:
Քրիստոն եւ նրա կինը՝ Ժաննա-Կլոդն արդեն «փաթաթավորել» էին Փարիզի Պոնտ Նեուֆը, Բեռլինի Ռայխստագը եւ Իտալիայի լողացող նավամատույցները, սակայն նրանց երազանքն էր դա անել Հաղթական կամարըի հետ: Նախագիծ մշակմամբ զբաղվել են 1962 թվականից: Նկարիչը վախճանվել է 2020 թվականին, իսկ կինը՝ 2009 թվականին, սակայն զարմիկը՝ Վլադիմիր Յավաշեւը, կյանքի է կոչել ամուսինների երազանքը: