Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Դա կառավարության գիտակցված քաղաքականությո՞ւնն է, թե նախարարություններն էնքան վատ նկարագրություն են բերել, որ ամաչել եք էստեղ ներկայացնել»,-ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց թե այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով քանի՞ ՀՀ քաղաքացի է արտագաղթել և որքա՞ն աշխատատեղեր են կրճատվել։
Վերջինս ասաց, որ այս պահին չի կարող պատգամավորի հարցին հստակ պատասխանել:
«Լավ, դուք չեք կարող ասել, ես ասեմ։ Երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի քանակը 15 հազ 700 է, կրճատված աշխատատեղերինը՝ 16 հազ 900, ընդ որում՝ մասնավոր հատվածում՝ 12 հազ 300 ստեղծվել է, 12 հազ 700 կրճատվել է։ Խոսում եք, որ «հեսա-հեսա գալու ենք, պատմության անիվը շրջենք», ՀՀ փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 հազ 366 մարդ։ Գուցե թողնեք էդ պատմության անիվը նորմալ գնա՞, ինչքան փորձում եք շրջել, էնքան ավելի վատ է լինում»,- ասաց Արթուր Խաչատրյանը: