Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ առանձնացվում են կրթության և մշակույթի նախարարությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է apsny.ge-ն՝ երկրի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Նուկրի Քանթարիայի խոսքերին հղումով:
Նա, մասնավորապես, ասել է. «Կրթության և մշակույթի նախարարությունների առանձնացման վերաբերյալ համաձայնությունն արդեն կա: Համաձայնության ենք եկել, որ վերոնշյալ գերատեսչությունների միացումը սխալ էր և պետք է վերադառնալ սկզբնական կետին: Գործընթացը կմեկնարկի փետրվարին, ինչից հետո կտեղափոխվի խորհրդարան, շատ օրենքների վերնագրեր փոխելու կարիք կունենանք» ու հավելել, որ սպորտը կմնա կրթության նախարարություն կազմում:
Անդրադառնալով բյուջեի թեմային՝ պաշտոնյան նկատել է, որ նախարարության մասնատումը որևէ խնդրի պատճառ չի դառնա, քանի որ բյուջեն մշակույթի ոլորտի համար առանձին հոդվածով է հատկացվում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռևս 2018-ին Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ՝ երկրում ձևավորվել է 10 նախարարություն և մեկ պետնախարարություն:
Ըստ կառավարական փոփոխությունների՝ Մշակույթի և սպորտի նախարարությունը միացել էր Կրթության և գիտության նախարարությանը: