Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Էրեբունիում արդեն երեք օր շարունակվող ճգնաժամային վիճակին: Լարիսա Ալավերդյանը նախ կարծում է, որ տեղի ունեցածը վկայում է անվտանգության կառույցների բացթողումների մասին, որովհետև այդ խումբը բացահայտ հանդես էր գալիս ապստամբության մասին կոչերով:
Այնուամենայնիվ, ըստ Ալավերդյանի, ոստիկանությունը պետք է վերջին աստիճանի զգուշություն ու կոռեկտություն ցուցաբերի: Ըստ Ալավերդյանի, ոստիկանությունն իր գործողություններով ավելի սրեց հասարակության լարվածությունը, երբ սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին եւ բռնության դեպքեր արձանագրվեցին:
«Կոչ եմ անում զինյալներին, քանի որ կա զոհ, վիրավոր, ծանր գործողություն, ուրեմն այդ ամենի պատասխանատվության բեռը զինյալ խումբը պետք է վերցնի իր վրա: Այնուհետ խումբը պետք է վայր դնի զենքերը և իր պայքարը շարունակի դատարաններում, արդար և բաց դատավարության պայմաններում: Եթե համարենք, որ սա ապստամբություն է, ուրեմն նաև պետք է համարենք, որ չհաջողված արդյունք ունի: Օրհասական խնդիրը պետք է օր առաջ լուծել առանց արյունահեղության : Պետք է հստակ, կտրուկ ասենք՝ ոչ, այս ճանապարհով զարգանալուն: Զինյալների մեթոդները արդյունավետ չեն: Եթե նրանք ասում են որ մեր մարմինները պետք է լինեն կամուրջ, ապա ես տեսնում եմ, որ այլոց մարմիններն են դեռ կամուրջ : Պետք չէ օրինականացնել «Սասնա ծռեր»-ի գործողությունները, այդ բռնության միջոցները ես կտրուկ մերժում եմ, քանի որ դրանք արդյունավետ չեն, նախկինում արված բոլոր բռնի գործողությունները դրական են՞ անդրադարձել հասարակության զարգացման վրա »,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա համոզմամբ իշխանությունը պետք է շատ ուշադիր լինի, թե ինչու է սրացվում այս ճգնաժամային վիճակը, պետք է գնա կտրուկ փոփոխությունների,պետք է առաջինը ինքը գնա փոխզիջման: