Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Չնայած Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու իր թիմը երեկվանից ռուսական խաղաղապահների ղեկավարի հորդորով փորձում են փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվելու, իսկ ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցն էլ դեռեւս ընդամենը քննարկման առարկա է, սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ սարքերի տեղադրման մասով արդեն իսկ համաձայնության են եկել, եւ առաջիկայում խաղաղապահների անցակետում նման սարքեր կտեղադրվեն։
Ադրբեջանցիներն Արցախ ելումուտ անող ավտոմեքենաների ուղեւորներին եւ բեռնախցիկների պարունակությունը կկարողանան առցանց ռեժիմով դիտարկել, ասել է թե՝ միջանցքի վերահսկողությունը կիրականացնեն ռուսների հետ համատեղ։ Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ սահմանված է, որ միայն ռուս խաղաղապահների հսկողության տակ է լինելու ճանապարհը։ Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահների ղեկավար Վոլկովը նախօրեին երկար զրույց է ունեցել Բալասանյանի հետ, եւ որպեսզի հակառուսական աղմուկ չբարձրանա, որոշել են առայժմ թաքցնել այս պայմանավորվածությունների փաստը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։