|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Times-ը գրում է, որ Ինտերպոլի նոր ղեկավարը կարող է դառնալ ռուսական ներքին զորքերի նախկին աշխատակից, ներկայումս Միջազգային քրեական ոստիկանության նախագահի պաշտոնը զբաղեցնող ռուս գեներալ մայոր, 56-ամյա Ալեքսանդր Պրոկոպչուկը: Համարվում է, որ դա «կրեմլի հաղթանակ» է նշանակելու:
Մինչև վերջերս Ինտերպոլը ղեկավարում էր Չինաստանի ներկայացուցիչ Մէն Հունվեյը: Հոկտեմբերին, ուղևորվելով Չինաստան, ՄԷն Հունվեյը նախ անհետ կորում է, հետո հայտարարում է պաշտոնը վայր դնելու մասին, քանի որ Չինաստանում նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել` կոռուպցիայի մեղադրանքով:
Ինտերպոլի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21-ին: Եվ Պրոկոպչուկի ընտրությունը այդ պաշտոնում ամենահավանականն է համարվում: