ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ «Մասնավորապես` զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ»,- գրել է Հովհաննիսյանը։