Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ցուցակը, որոնք կսկսեն գործել նոյեմբերի 5-ից:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը բացառություն կանի 8 երկրների համար, որոնք ներկրում են իրանական նավթ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա չի մանրամասնել, որոնք են այդ երկրները, սակայն նշել է, որ ԵՄ-ն բացառության մեջ չի մտնում: Երկրների ամբողջական ցուցակը Պետդեպը կհրապարակի երկուշաբթի:
ТАСС-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը բացառություն է արել նաև ադրբեջանական գազամուղի նախագծի համար, որով գազը «Շահդենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպա:
Ընդգծվում է, որ վերականգնվող հակաիրանական սահմանափակումները չեն կիրառվի անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են գործարքներ` ուղղված բնական գազի հանքավայրերի շահագործմանը, կամ աջակցում են դրանց: