Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս խորհրդարանն իր բնական հունով աշխատում է ու մենք խորհրդարանի աշխատանքը կարողանում ենք բնական ձևով ապահովել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս մեկը», - ասաց նա:
Թեև Բաղդասարյանն ընդունեց, որ անբնական երևույթ է, որ խորհրդարանում մեծամասնությունն ընդիմությունն է, սակայն նշեց, առայժմ խոչընդոտներ չկան։ Նրա կարծիքով` քաղաքական դաշտի հետաքրքրությունը հենց այդ անբնական երևույթներն են։ «Հայերը սիրում են անբնական երևույթներով առաջ շարժվել»,- նկատեց նա։
Բաղդասարյանը նշեց, որ Փաշինյանի հրաժարականի առիթ այս պահին չի տեսնում։ ՀՀԿ-ականն անդրադարձավ Փաշինյանի այն մտավախությանը, որ եթե ինքը հրաժարական ներկայացնի, մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրել ու նրան ընտրել: «Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն, իսկ այսօր ռիսկայի՞ն չէ այն քայլը, որ ինքն այս շարժումը կատարեց։ Դա ավելի ռիսկային էր և, ընդհանրապես, արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայնությունից չխուսափել։ Մենք հիմա նման որոշում չունենք, բայց ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նա աշխատում է ու իր աշխատանքով պետք է ամեն ինչ ապացուցի ու իր հրաժարականը չեմ կարծում, որ ԱԺ արձակման առիթ է։ Առայժմն նրան խանգարող որևէ հանագամանք չկա։ Մենք աջակցում ենք և պետք է աջակցենք կառավարության ծրագրերին։ Մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի՝ Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական զարգացումների հետ Սահմանադրության փոփոխությունների կարիք ևս զգացվում է, բայց դեռ պետք է հստակեցնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. «Առայժմ չկա այդ փաստաթուղթը։ Կան բանավոր հայտարարություններ, բայց չկա համապատասխան առաջարկություն։ Երբ կլինի գրավոր առաջարկություն, մենք կքննարկենք և քաղաքական որոշման արդյունքը կտեղեկացնենք»։
Հարցին՝ ՀՀԿ-ն վատ չի՞ զգում, որ նոր Սահմանադրությունը, որը նախկին ընդդիմադիրների կողմից որակվում էր որպես «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում», բաժին է հասել Փաշինյանին, Բաղդասարյանը պատասխանեց. ««Բարով մաշի»։