կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 14:00
Հասարակություն

Պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

Պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

2018թ. վերջի 2019թ. սկզբի տվյալներով՝ ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Բավականին նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար, և կարող եմ ասել՝ սա մեր ֆունկցիան չէ։ Առհասարակ, մենք սկզբից մի քիչ սխալ պատկերացումներ ստեղծեցինք։ Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է։ Մենք հիմա մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա, թե ինչպես առողջացնենք համակարգը»,- ասաց նա: