|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն «ազգայնական» է անվանել և կոչ արել կիրառել այդ բառը: Նա նշել է, որ իր երկրի շահերը առաջին տեղում է դնում. հայտնում է РИА Новости-ն:
«Գիտեք` կա մի բառ, որն արդեն մոդայիկ չէ, դա «ազգայնական» բառն է: Եվ ես ասում եմ, որ մենք գուցե չպետք է կիրառենք այդ բառը: Սակայն գիտեք` ով եմ ես: Ես ազգայնական եմ: Լա՞վ: Ազգայնական: Կիրառեք այդ բառը»,- ասել է նա Տեխասում հանրահավաքի ժամանակ: