կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-10 17:25
Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է «Դնեպր» ազգայնական գումարտակի շտաբն ու տեղակայման վայրը․ ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է «Դնեպր» ազգայնական գումարտակի շտաբն ու տեղակայման վայրը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են «Դնեպր» ազգայնական գումարտակի շտաբն ու տեղակայման վայրը: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ օրերս «Դնեպրը» համալրվել էր օտարերկրյա վարձկաններով։

Բացի այդ, գեներալի խոսքով՝ ՌԴ մարտական ավիացիան շաբաթ երեկոյան ոչնչացրել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, ներառյալ կառավարման երկու կետ, զինամթերքի երկու և վառելիքի երեք պահեստ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք կայանք, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 49 հենակետ և շրջան:

Հակաօդային պաշտպանության միջոցներով յոթ բնակավայրերի շրջանում խոցվել է ութ ուկրաինական ԱԹՍ՝ Օլխովատովկա, Նովայա Աստրախան, Ավդեևկա, Շախտյորսկոյե, Կուրախովո, Նովոսելովկա Վտորայա, Վեսյոլոյե բնակավայրերի շրջաններում:

Ընդհանուր առմամբ ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2050 ուկրաինական տանկ և այլ զրահամեքենա:

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռներով ուկրաինական Ս-300 ՀՕՊ համալիրներ են ոչնչացրել Նիկոլաևսկի և Խարկովի մարզերում, ՌԴ մարտական ավիացիան շաբաթ երեկոյից ի վեր ոչնչացրել է Ուկրաինայի 86 զինվորականի:

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։