կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-18 14:59
Մշակույթ

Օրենքով գողն էլ ազգայնական կարող է լինել

Օրենքով գողն էլ ազգայնական կարող է լինել

Կանայք ավելի խորը էակներ են, քան տղամարդիկ: Սա է փորձելու ցույց տալ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը` իր նոր նկարահանվող ֆիլմով: «Կանանց մոլորակ» վավերագրական այս ֆիլմը պատրաստ կլինի մյուս տարվա հունվարին:

 

Ռ.Գևորգյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ Կինոգործիչների միության գործունեության մասին: Ներկայումս աշխատում են ՀՀ անկախության տարիների կինոյի մասին պատմող գրքերի վրա. «Քսան տարի է, ինչ անկախ ենք, բայց որևէ հերոս չի ստեղծվել: Միայն բանդիտներ են: Սա էլ հայելու պես ցույց է տալիս մեր կյանքը»:

 

Կինոգործիչների միությունը հրատարակում է նաեւ «Կինո պլյուս» ամսագիրը, անց է կացնում ամենամյա «Ես եմ» ֆիլմերի փառատոնը, որին մասնակցում են մինչեւ 30 տարեկան կինոռեժիսորներ: Ամեն տարի ստանում են շուրջ 300 ֆիլմի մասնակցության հայտ, սակայն դրանցից ընտրվում է 100-110-ը: Մյուս տարի պայմաններն ավելի են խստացվելու եւ ընտրվելու է մոտ 60 ֆիլմ:

 

Հարցին, թե, լինելով ազգայնական, ինչպես է ստացվել, որ սերիալներից մեկում «օրենքով գողի» դեր է խաղում, Ռ.Գեւորգյանցը պատասխանեց. «Այո, բայց կարող է գողը ազգայնական լինել: Ես ձեզ ասեմ, որ ծանոթ եմ շատ գողերի հետ, ովքեր, որպես հայ մարդ, տասը գլուխ բարձր են մեր այս դեպուտատներից ու նախարարներից: Դա միակ կերպարն է, որ համաձայնել եմ խաղալ, քանի որ այդ կերպարը պայքարում է արդարության համար»: