| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների, 1 համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:
Նախնական տվյալներով՝ Արմավիր քաղաքում հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ 28 հազար ընտրողներից ընտրությանը մասնակցել է 10 հազարը: Իշխանության թեկնածուն ստացել է 6 693 ձայն:
Էջմիածնում հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածուն՝ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ Այստեղ 45 հազար ընտրողից ընտրությանը մասնակցել է շուրջ 16 հազարը: Դիանա Գասպարյանը ստացել է 8 հազար ձայն:
Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածուի Նարեկ Բաբայանին։ Կապանում 35 հազար ընտրողից ընտրությանը մասնակցել է 19 հազարը: Անկուսակցական Փարսյանը ստացել է 10 507 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածուն՝ 8 500:
Հրազդանում հաղթանակ է տարել ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը: Նրան ՔՊ-ն չէր առաջադրել, ինքնաառաջադրված թեկնածու էր: Հրազդանում 44 հազար ընտրողներից ընտրությանը մասնակցել է 16 հազարը: Սասուն Միքայելյանի որդին ստացել է 10 681 ձայն:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը ժամը 20։00-ին` ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։