|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ում հունիսի 5-ին տեղի ունեցած կոնգրեսական, նահանգային օրենսդիր մարմինների և այլ պաշտոնների նախնական ընտրությունների արդյունքների համաձայն` Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի զորակցությունը վայելող գրեթե բոլոր թեկնածուները, բացի մեկից, կարողացել են ապահովել իրենց տեղը նոյեմբեր ամսին կայանալիք երկրորդ և վերջնական հանգրվանում:
Ըստ Asbarez-ի` թեկնածուների թվում են եղել Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու Քևըն Նյուսըմը, որը ստացել է քվեների 33 տոկոսը և ԱՄՆ օրենսդիր մարմինը Կալիֆոռնիայում ներկայացնելու համար պայքարող Քևըն դե Լեոն, որն ստացել է քվեների 11 տոկոսը:
Նյուսըմը կպայքարի հանրապետական գործարար Ջան Քոքսի դեմ, իսկ Լեոն` կմրցի Տայան Ֆայսթայնի դեմ:
«Ուրախ ենք, որ մեր աջակցությունը վայելող գրեթե բոլոր թեկնածուները կարողացան անցնել երկրորդ հանգրվան: Շնորհավորում ենք նրանց հաղթանակը: Նոյեմբերին կայանալիք ընտրությունների համար մենք աշխատելու ենք, որպեսզի մեր համայնքի ձայնն ավելի լավ լսելի դարձնենք»,- ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի իրավաբան Նորա Հովսեփյանը: