Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը: Այս մասին հուլիսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում ահազանգել են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հրապարակման հետ ՀԲՃ անդամները նաև տեսանյութ են տեղադրել:
Բնապահպանության նախարարությունը հաստատել է գետի աղտոտման մասին տեղեկությունը: Նախարարության մամլո խոսնակ Արմեն Վարդանյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ խնդրին տեղեկացել են համացանցից և անմիջապես անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց՝ չնայած ոչ աշխատանքային օրվան, տարածքային ստորաբաժանումն արդեն իսկ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացրել է:
«Չնայած, որ ոչ աշխատանքային օր է, գործին ընթացք է տրվել: Տարածքային ստորաբաժանման մասնագետներն արդեն ջրից նմուշառում են կատարել, որպեսզի ուղարկեն Երևան և լաբորատորիայում պարզեն, թե ինչ արտանետման մասին է խոսքը: Հետազոտության արդյունքները եկող շաբաթվա սկզբում կհրապարակենք»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով` տարածքային ստորաբաժանման տեսուչներն իրեն հաղորդել են, որ արտանետումների հոսքը նվազել է, սակայն ամբողջությամբ չի դադարել: