Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ԱԺ նախագահին` լսումներ անցկացնել սոցիալական շատ սուր մի թեմայի վերաբերյալ, այն է՝ գյուղացիական վարկերը: Պատգամավորը նշեց, որ վերջին ամիսներին շատ է եղել Հայաստանի գյուղերում, և գյուղացիական վարկերի հետևանքների հետ կապված իրական վիճակը չի համապատասխանում այն հայտարարություններին, որոնք հնչեցնում են ԿԲ-ն և կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տասնյակհազարավոր գյուղացիներ չեն կարողանում փակել վերցրած գյուղացիական վարկերը և ստիպված նոր վարկեր վերցնում, որ հին վարկերը փակեն:
«Մարդկանց մեջ հարյուրավոր կոնֆլիկտներ են առաջացել միմյանց երաշխավոր լինելու հետևաքները չգիտակցելու պատճառով: Եղբայրը թշնամացել է եղբոր դեմ, հարևանը` հարևանի դեմ: Իրավիճակը սրվել է այն պատճառով, որ բազմաթիվ մթերող կազմակերպություններ չեն կարողացել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մթերել գյուղմթերքը, և ավելի է սրվել իրավիճակը»,- հայտնեց պատգամավորը:
Նա առաջարկեց, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Գալուստ Սահակյանը կազմակերպի այդ թեմայով լսումներ, որ կարողանան լուրջ տեղեկատվություն ստանալ, որովհետև սա այն խնդիրն է, որը կարող է պայթել ցանկացած պահի: