|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վերջին օրերին դիտվում է հայկական դրամի արժեւորում: Կենտրոնական բանկի կայքը տեղեկացնում է, որ ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն` մարտի 22-ին ԱՄՆ դոլարի արժեքը նվազել է 0.62 դրամով եւ կազմել 414.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.94 դրամով եւ կազմել 571.62 դրամ, ռուսական ռուբլու արժեքը նվազել 0.07 դրամով եւ կազմել 11.4 դրամ, իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.31 դրամով եւ կազմել 683.96 դրամ:
Վերջին շրջանում դրամի արժեզրկման ֆոնին այս արժեւորումը, ըստ մասնագետների, կապված է Հայաստան այցելող իրանցիների հոսքի հետ: Այսինքն` Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում արտարժույթ, ինչի շնորհիվ արտարժույթի առաջարկը մեծանում է, հետեւաբար, արժեքը` նվազում, փոխարենը իրանցիները դրամի նկատմամբ պահանջարկ են ստեղծում, ինչի շնորհիվ դրամն արժեւորվում է: