|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեհլերյան փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:26-ին:
Այրվել են 200 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: