Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագությամբ, քիչ առաջ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը. Քոչարյանի նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 մլրդ դրամի չափով. հայտնում է Yerkir.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Դեռևս մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում երկրորդ նախագահի փաստաբանական խումբը ներկայացրել էր թվով երեք միջնորդություններ, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնելու և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր վերոհիշյալ միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը. վերջինս այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբաբանական խումբը ետ է վերցրել վերաքննիչ բողոքները՝ այն պատճառով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Արդեն Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան, համապատասխանաբար, հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.