Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպում ունենալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Կարծում եմ՝ Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման հաշվի կառնենք: Այս ընթացքում եղավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, և ըստ էության` նա պաշտպանեց դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարը»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց, որ հնարավոր է նաև հանդիպում ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ: «Հարցազրույցի արդյունքներով` նախատեսում եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ` հանգուցալուծման սցենարներ քննարկելու համար: Դաշնակցության հետ նույնպես կարող է լինել հանդիպում. ես Փարիզում Դաշնակցության սփյուռքի կառույցի հետ նույնպես քննարկում ունեցել եմ»,- նշեց Փաշինյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն նշեց, որ հստակ ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն դեռ չունի: