Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Լենինգրադի մարզում տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում խոսել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ինքնաթիռում լրագրողների հետ շփման ժամանակ:
Դեկտեմբերի կեսերին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդին, որտեղ քննարկվում էր ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման հարցը։ Նա առանձին հանդիպում չի անցկացրել նաեւ ՌԴ նախագահի հետ։
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Կրեմլում վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 8-ին՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։