Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի խորհրդանիշն է մայրցամաքները խորհրդանշող նռան բազմագույն պտուղները, շրջանով միացած:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Մշտական խորհրդի նիստը: Օրակարգում կազամակերպչական բնույթի հարցեր են, կազմակերպությանն անդամակցության 4 հայտերի ուսումնասիրումը: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարների նիստը, որը կշարունակվի հոկտեմբերի 9-ին: Նույն օրը տեղի կունենա Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի գյուղի բացման պաշտոնական արարողությունը: 40 տաղավարներում 20 երկրներ կներկայացվեն: Տաղավարները բաց կլինեն առավոտից մինչեւ ուշ երեկո, սպասվում են բազմաթիվ մշակութային եւ բիզնես միջոցառումներ:
Սրան զուգահեռ՝ հոկտեմբերի 9-11-ը Թումո կենտրոնում կանցկացվի բիզնես համաժողով: Հոկտեմբերի 9-12-ը Ծաղկաձորում կկայանա ֆրանկոֆոն լրագրողների կոնգրեսը:
Հոկտեմբերի 11-ին գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրը կավարտվի Հանրապետության հրապարակում գալա համերգով: Հիշեցնենք, որ համերգի մի մասը նվիրված կլինի աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի Շառլ Ազնավուրին:
Գագաթնաժողովի երկրորդ օրը փաստաթղթեր կընդունվեն, որոնցից մեկն է Երեւանյան հռչակագիրը: Որոշում կընդունվի հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրվա եւ տեղի մասին: Գագաթնաժողովը կավարտվի լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսով:
Գագաթնաժողովին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին կնախորդի նրա պաշտոնական այցը Երեւան:Գագաթնաժողովի անցկացման օրերին մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկությունը խիստ կսահմանափակվի:
Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակված է Ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի ձևի և կառուցվածքի հիման վրա: Նուռը հանդիսանում է գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Իսկ Կազմակերպության դինամիկ առաջընթացը ներկայացնելու և հինգ գույների միջև կապը ցույց տալու համար նռները պատկերված են հետագծերով՝ ստեղծելով շարժման և արագության տպավորություն:
Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը: