|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում Մադագասկարի Սենատի նախագահ Ռիվո Ռակոտովաոն հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին:
Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն, 38 երկրի ղեկավար: