Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա Հայաստանի և հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործելու ձև է․ այս մասին հաջակցություն Ռուբեն Վարդանյանի տեղի ունեղած երթի ընթացքում հայտարարեց դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը։
Վարդան Պետրոսյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից այս ամենի հանդեպ խիստ և ուղղորդված վերաբերմունք պետք է լինի: «Տղաներն արդեն երկու տարի այնտեղ նստած են, գյուղերից մարդիկ են վերցնում-բռնում տանում, բեսպրեդել. ինչ ուզում՝ անում են, և այդ անթույլատրելիությունն անպատժելիության զուգակցելով՝ հասնում ենք սրան:
Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է: Հանգիստ ձերբակալելու են Արցախի իշխանությանը, հետո երևի այնտեղից անգամ կարող են ասել՝ գիտեք, մենք պահանջում ենք, որ Երևանից կամ Գյումրիից այսինչ քաղաքական գործիչը գլուխը կախ գա ու մեզ հանձնվի»,- հավելեց նա՝ այս հարցում ՀՀ իշխանությունների գործողությունները համարելով անբավարար:
Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում արդարացի է ընդդիմության՝ իշխանության հրաժարականի պահանջը:
«Շատ էլ լավ են անում, ես թաքցնելու բան չունեմ. պատերազմից հետո իմ հարցազրույցում առաջարկեցի հրաժարական տալ, և հրաժարական տա, և հրաժարական տալ՝ առանց մենակ թողնելու իրենց ղեկավարին՝ խմբով հրաժարական տալ:
Ասողին լսող է պետք, ինչքան ասես»,- ամփոփեց Վարդան Պետրոսյանը: