Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց բուհում ստուգումներն ընթացքի մեջ են:
«Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք: Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: