|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են մարդու, որը կարող է մասնակցած լինել Փարիզի Օրլի օդանավակայանում զինվորականների վրա իրագործված հարձակմանը, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «France Info» ռադիոկայանին:
«Օրլիում ձերբակալվել է երկրորդ կասկածյալը… Նա, կարծես, օդանավակայանի աշխատակիցներից է», - Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոկայանը:
Շաբաթ անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա, որոնք Sentinelle գործողության շրջանակում Օրլի օդանավակայանի անվտանգությունն են ապահովում: Ի պատասխան՝ զինվորականները կրակ են բացել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ներկայումս Orly Sud սպասասրահից մարդիկ տարհանվել են, տեղում աշխատում են ոստիկանության հատուկջոկատայինները: