կարևոր
661 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-05 15:26
Հասարակություն

Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ ԵՄ-ին անդամակցելն իմաստ չունի․ Մհեր Ավետիսյան

Հայաստան–ԵԱՏՄ ֆորումում «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը նշել է, որ ԵԱՏՄ–ն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական կառույց է։ Նրա խոսքով՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակասությունները, հատկապես Ուկրաինայի պատերազմի ֆոնին, Հայաստանին դնում են բարդ իրավիճակում․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրություն անելը դարձել է անխուսափելի։

Ավետիսյանը զգուշացրել է, որ Հայաստանի՝ Արևմուտքի ուղղությամբ քայլերը կարող են ընկալվել որպես թշնամական դիրքորոշում Ռուսաստանի համար, ինչը վտանգում է երկրի անվտանգությունը և կարող է Հայաստանի համար ստեղծել Ուկրաինայի նման ճակատագիր։ Նա օրինակ է բերել Վրաստանի փորձը, որը հրաժարվեց երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և այդ կերպ պահպանեց իր ինքնիշխանությունը։

Ավետիսյանը շեշտել է, որ Արևմուտքի նպատակն է անկայունություն ստեղծել Ռուսաստանի անվտանգային գոտում, մինչդեռ Բելառուսի օրինակն ապացուցում է, որ Ռուսաստանի կողքին կանգնելու դեպքում հնարավոր է ոչ միայն չկորցնել, այլև շահել։

Մանրամասն՝ տեսանյութում։