|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Սեպտեմբերի 26-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տաքսու սերվիսներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար մեքենա:
Պարզվել է, որ այրվում է Հանրապետության փողոցի թիվ 73/4 հասցեում գտնվող մետաղյա վագոն-տնակը` ամբողջությամբ մոտ 18 ք.մ, դեղատան տանիքը` մասնակի 5 ք.մ և ջերմահարվել է թիվ 5 ավագ դպրոցի 3 պատուհանը` մոտ 6 ք.մ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.54-ին: