|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 19-ին, ժամը 03:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող Արայի ամրոց ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:20-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: