|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օգոստոսի 4-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34 կմ-ին "Mercedes Sprinter" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1997թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորակը և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա: