Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 8-ին, ժամը 14:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 Երևան-իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին (7-րդ ոլորանում) «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Մ. Պ.-ն (ծնված 1961 թ.) և ուղևորը՝ Ն. Բ.-ն (ծնված 2010 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: