Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը չի ապահովվել: ԺՀԿ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեր ունեցած նախնական տվյալներով` անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել»:
Ըստ Ermenihaber-ի՝ հայտարարության համաձայն, հավաքվել է 605 ստորագրություն` անհրաժեշտ 624-ի փոխարեն: Նշվել է նաև, որ կուսակցության մեծաթիվ անդամներ սկզբում ստորագրել են, այնուհետև հետ վերցրել իրենց ստորագրությունը: Սպասվում է` ԺՀԿ կենտրոնական գրասենյակից պաշտոնական հայտարարություն կարվի:
Հիշեցնենք, որ կուսակցության ընդդիմադիր հատվածը պահանջում է ՀԺԿ-ի ներսում ղեկավար կազմի, կանոնադրության, ինչպես նաև կադրային փոփոխություններ իրականացնել: Բացի այդ` նրանք Քըլըչդարօղլուին են մեղադրում վերջին մի քանի ընտրություններում ԺՀԿ-ի ցածր ցուցանիշների համար: Որպես ստորագրահավաքի նախաձեռնող` նշվել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անունը: 15 օրվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում 45 օրվա ընթացքում պետք է կուսակցության համաժողով հրավիրվեր, որի ընթացքում կքննարկվեր նոր առաջնորդի հարցը: