Բժիշկ, ծնունդով Գորիսից Զաքար Խոջաբաղյանը գրում է.
«Ուշադրություն Գորիս համայնքի բնակիչներին
Շատերն են անձնական նամակով հարցնում, թե ինչպես կարող են միանալ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։ Վաղը՝ 21․07․2021 թ․ ժամը 17։00-ից Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք), կարող եք միանալ ստորագրահավաքին։
Խնդրում ենք, տարածել այս հայտարարությունը թեմայով հետաքրքրված հայրենակիցների շրջանում։ Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Հարգանքներով,
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ»: