|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։
Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել։
Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում։ Ոստիկանության նման վարվելակերպը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին։
«Հայաստան» Դաշինք