կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-28 17:36
Քաղաքական

ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետկանչը պետք է նախաձեռնի հայկական կողմը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետկանչը պետք է նախաձեռնի հայկական կողմը. ՌԴ ԱԳՆ

Եթե Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ապա հենց պաշտոնական Երևանը պետք է նախաձեռնի այդ պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը:

ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ տվյալ հարցի շուրջ երեկ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատել արգելանքից: