Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես պրոֆեսիոնալ իրավաբան խնդրեմ նախ հստակեցնել թե’ միջնորդագրում, թե’ նաև ձեր խոսքում վկայակոչում եք առերես հարցաքննությունները և ասում եք պնդեց այս կամ այն։ Նախ ասեք, այդ պնդումը վերաբերում է որպես վկա տրված ցուցմունքին, թե՞ առկա հակասություններին, մենք առերես հարցաքննությունների ժամանակ միայն հակացությունների մասով ենք առերես հարցաքնվել։ Այս մասին ԱԺ հերթական նիստին դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանը։
«Հակասությունները վերաբերել են երկու բանի՝ արդյո՞ք Մհեր Սահակյանի ձեռքում եղել է որևէ առարկա, երկրորդ՝ ո՞վ է առաջին քայլը արել։ Ձեր միջնորդագրում և նաև ձեր խոսքում վերագրվում են բաներ, որոնք իրականում կապ չունեն ոչ ցուցմունքների, ոչ՝ առերես հարցաքննությունների հետ։ Իմ և Գեղամ Նազարյանի հարցաքննությանը վերաբերվում է մի պնդում, որ մենք ընդունել ենք Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը, կխնդրեմ, որպեսզի ներկայացնենք, ի՞նչ հիմնավորումներով եք եկել այդ եզրակացությանը։ Երրորդը՝ Մհեր Սահակյանի ինքնապաշտպանության և անհրաժեշտ պաշտպանության գործողությունը դուք ասեցիք, որ հավաստի չի համարվել։ Խնդրեմ ներկայացրեք, ի՞նչ ապացույցների վրա եք եկել այդ եզրակացության, որովհետև առնվազն ո՛չ Եղիշե Կիրակոսյանը, ո՛չ Տիկին Ղազարյանը չեն հերքել, որ քայլ կատարել է արդյոք պարոն Վարդանյանը դեպի Մհեր Սահակյանը, թե՝ ոչ։ Ես և Գեղամ Նազարյանը պնդել ենք,մեր գործընկերները չեն հերքել, ի՞նչ փաստերի հիման վրա եք եկել այդ եզրակացության»,- ասաց պատգամավորը։