|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է քրդերի ու սիրիացիների սպանության մեջ, նաև հայտարարել, որ Էրդողանի օրոք Թուրքիան վերածվում է մռայլ բռնապետության. հայտնում է
РИА Новости-ն:
Նման հայտարարություն վարչապետն արել է ի պատասխան Էրդողանի քննադատությանը Իսրայելի` պետության հրեական բնույթի մասին օրենքի հասցեին: Էրդողանը մասնավորապես այն որակել էր որպես ռասիստական, ֆաշիստական և սիոնիստական քաղաքականության ապացույց` հավելելով, որ որոշ իսրայելցի պաշտոնյաների շրջանում «գերեզմանից հառնել է Հիտլերի հոգին»:
«Էրդողանը սպանում է սիրիացիներին ու քրդերին, բանտեր նստեցնում իր տասնյակհազարավոր քաղաքացիների: Պետության հրեական բնույթի մասին օրենքի վրա մեծ «ժողովրդավար» Էրդողանի հարձակումը հաճոյախոսություն է օրենքի մասին: Թուրքիան Էրդողանի օրոք վերածվում է մռայլ բռնապետության: Մինչդեռ Իսրայելը ապահովում է իր քաղաքացիների իրավահավասարությունը` ինչպես օրենքի ընդունումից առաջ, այնպես էլ` հետո,- ասել է Նեթանյահուն:
Անցյալ շաբաթ Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը բողոքի ալիք է բարձրացրել արաբական փոքրամասնության շրջանում: