|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում Մարդու իրավունքների հանձնախմբի հրապարակած «Սիրիացիները Թուրքիայում» տեղեկագրի համաձայն` 10 տարի հետո երկրում ապաստանած սիրիացիների թիվը կարող է հասնել 5 միլիոնի:
Ըստ CNN-ի` տեղեկագրի համաձայն` սիրիացիների միայն 6,69%-ն է ապրում հատուկ նրանց համար նախատեսված ճամբարներում, մյուսները բնակություն են հաստատել Թուրքիայի բոլոր նահանգներում:
Թուրքիայում ապրող սիրիացիներից ոմանք դարձել են Թուրքիայի քաղաքացի, ոմանք` ներդրումներ կատարել և աշխատավայրեր բացել:
Տեղեկագրի համաձայն` անգամ վերջնական խաղաղության հաստատման դեպքում սիրիացիներից շատեր շարունակելու են մնալ Թուրքիայում, հետևաբար` իշխանությունները պետք է համապատասխան ծրագրեր և օրենքներ մշակեն: Առաջարկներից մեկը թուրքերենի ուսուցումն է և բնակարանների կառուցումը: