|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 22-ից սկսած Թուրքիայի իշխանությունները մեծ տուգանքներ են սահմանում քաղաքացիների համար, որոնք կխախտեն պարտադիր «դիմակների ռեժիմը»՝ որպես երկրում նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի միջոց. այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Նշվում է, որ ավելի վաղ երկրի 48 նահանգների հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը եղել է խորհրդատվական բնույթով, սակայն, երկուշաբթի՝ հունիսի 22-ից, այդ պահանջը պարտադիր է դառնում ամբողջ երկրում, և ռեժիմի խախտողները կտուգանվեն 900 լարիով (ավելի քան 130 դոլար):
Գործակալությունը հայտնել է, որ «դիմակների ռեժիմին» պարտադիր համապատասխանություն մտցնելու հրամանը Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկվել է 81 նահանգների նահանգապետերի վարչակազմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 185.245 դեպք, մահացել է 4905 մարդ: