|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվայում հոսպիտալացվել է սիրված դերասան Վլադիմիր Էտուշը. mk.ru-ին տեղեկացրել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
Նա նշել է, որ Էտուշը կնոջ հետ մեկնել էր հանգստի՝ Իտալիա, որտեղ էլ վատացել է ինքնազգացողությունը, ու որոշել են հետ վերադառնալ: «Մոսկվայում որոշ ժամանակ անց որոշել են, որ պետք է բժիշկների օգնությանը դիմեն: Այժմ Էտուշի վիճակը նորմալ է, կայուն: Սեպտեմբերի 15-ին մեր թատերաշրջանի բացումն է լինելու, և մենք աղոթում ենք, որ նա արագ ոտքի կանգնի ու միանա մեզ»,- ասել է Կրոկը:
Հիշեցնենք, որ Էտուշը 96 տարեկան է: