Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի հայտարարություններին ԼՂ հակամարտության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սավելևն ասել էր, որ Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջաններ տա Ադրբեջանին:
«Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել և դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես` այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարևոր է դառնում»,- նշվում է հայտարարությունում:
«Ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և շփման գծում սադրանքները, ինչի հետևանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները»,- ասվում է հայտարարությունում:
Այդ հայտարարություններում ակնհայտ է դառնում նաև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի գործադրած երկար տարիների ջանքերի անտեսումը:
Նշվում է, որ ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: