Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին:
«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացնենք նաև նամակի անգլերեն, բնօրինակ տարբերակը:
«Security Alert – U.S. Embassy Yerevan, Armenia (August 13, 2020)
Location: Armenia
Event: In June 2020, the European Union (EU) added all Armenian air carriers to the EU Air Safety List due to concerns about safety oversight of air carriers certified in Armenia. This designation, which will remain in place at least through 2022, effectively bans all Armenian air carriers from flying into or within EU countries.
Given this assessment, U.S. government personnel in Armenia are prohibited from using Armenian air carriers for official travel. This includes, but is not limited to, the following entities: Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, and Skyball.
Actions to Take:
· Consider the information above when making travel plans
· Review the EU’s assessment and findings in EU Regulation 2020/736 here».
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը: Ըստ էության Իսրայելը նույնպես արգելել էր հայկական ավիաընկերությունների մուտքն իր երկրի օդային տարածք:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:
Ավելի վաղ էլ գրել էինք, որ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:
Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:
Բայց, փաստորեն, իրականությունը բոլորովին այլ է, և արագորեն օղակը սեղմվում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի շուրջ՝ ի դեմս Հայաստանի օդային տարածքի ու դրա սուբյեկտներ հանդիսացող ավիաընկերությունների: