կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-29 11:53
Հասարակություն

Կորած 16-ամյա եղեգնավանցին գտնվել է

Կորած 16-ամյա եղեգնավանցին գտնվել է

Հունիսի 28-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 22:50-ից  01:20-ը Եղեգնավան և Այգավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ: 

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 6 ոստիկան  և Եղեգնավան գյուղի 30 բնակիչ: Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հունիսի 29-ին, ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.):