|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30-ի սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Պ. Ա.: Ստացված տեղեկության համաձայն՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:
ԱԻՆ մամուլի ծառայություն